Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի "բաց" մարզումը, որին մասնակցում էին ազգային հավաքական հրավիրված 20 ֆուտբոլիստներից 17-ը: Դավիթ Մանոյանը չէր մասնակցում մարզմանը վնասվածքի պատճառով, իսկ Էդգար Մանուչարյանը և Ռոման Բերեզովսկին դեռ չեն հասցրել ժամանել Երևան: Նրանք կմիանան հավաքականին վաղը: Մարզումը բաղկացած էր մի քանի փուլից` թեթև նախավարժանք, գնդակով վարժություններ և երկկողմանի խաղ: Հիշեցնենք, որ սա Հայաստանի ազգային հավաքականի միակ "բաց" մարզումն էր Չեխիայի հավաքականի հետ հանդիպումից առաջ: