Գլխավոր >> Նորություններ >> Կայացավ սեմինար-հանդիպում ՀՖՖ ակումբների արտոնագրման պատասխանատուների հետ

Կայացավ սեմինար-հանդիպում ՀՖՖ ակումբների արտոնագրման պատասխանատուների հետ

Հունվարի 19-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ ՀՖՖ Արտոնագրման բաժնի կողմից կազմակերպված սեմինար-հանդիպում՝ «Ազգային», «ՈՒԵՖԱ»-ի և «ՈՒԵՖԱ»-ի Կանանց Չեմպիոնների լիգայի արտոնագրերի թեկնածու ակումբների արտոնագրման պատասխանատուների մասնակցությամբ: Սեմինարը վարում էր ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Վահան Բերակչյանը:

2023թ. դեկտեմբերի 27-ին հրապարակվեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի ամենամյա ծրագրային հայտարարությունը, որն ազդարարում է արտոնագրային մրցաշրջանի սկիզբը: «Ազգային» այն արտոնագրերը, որոնք կտրվեն ակումբներին մրցաշրջանի ընթացքում, հիմք են հանդիսանալու և մարզական որակավորում ձեռք բերելու պարագայում իրավունք են ընձեռելու նրանց մասնակցել IDBank Պրեմիեր Լիգայի 2024/2025 թթ. առաջնությանը և ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին նույն մրցաշրջանի ընթացքում:

Արտոնագրային 2024/2025 թթ. մրցաշրջանին մասնակցության հայտ են ներկայացրել 11 ակումբներ, այդ թվում՝ Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Գանձասար» և «Սյունիք» ֆուտբոլային ակումբները:

Հատկանշական է, որ ՈՒԵՖԱ-ի Կանանց Չեմպիոնների Լիգայի արտոնագրի հայտ են ներկայացրել 3 ակումբներ։

Սեմինար-հանդիպման ընթացքում ակումբների ներկայացուցիչները ծանոթացան բոլոր այն փոփոխություններին, որոնք տեղի են ունեցել նախորդ մրցաշրջանի համեմատ՝ կապված արտոնագրման չափանիշների հետ: Ի թիվս այլ փոփոխությունների՝ մանրամասնորեն քննարկվեցին ակումբների բժշկական անձնակազմի համար սահմանվող մասնագիտական պահանջները, մարզիչների աշխատանքային համատեղությունները, ինչպես նաև ՀՖՖ Ֆուտբոլի կառավարման համակարգի կիրառման գործընթացը։

Հանդիպման ժամանակ ակումբների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ծանոթանալու այն պահանջներին, որոնք պետք է բավարարեն՝ մինչև փետրվարի 23-ը ներկայացնելով համապատասխան ոչ ֆինանսական փաստաթղթային փաթեթները: Այդ փաթեթների հիման վրա ս.թ. մարտի 26-ին ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեն կքննարկի թեկնածու ակումբներին «Ազգային» արտոնագրեր շնորհելու հարցը: «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրերի վերաբերյալ ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի նիստը տեղի կունենա ս.թ. մայիսի 3-ին: 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ