Գլխավոր >> Նորություններ >> «Մոլդովայի դեմ ընկերական հանդիպումները հրաշալի հնարավորություն են նորեկներին փորձարկելու և Հունգարիայի հետ խաղից առաջ անհրաժեշտ մարզավիճակ ձեռք բերելու համար»․ Անտոնիո Ֆերնանդես

«Մոլդովայի դեմ ընկերական հանդիպումները հրաշալի հնարավորություն են նորեկներին փորձարկելու և Հունգարիայի հետ խաղից առաջ անհրաժեշտ մարզավիճակ ձեռք բերելու համար»․ Անտոնիո Ֆերնանդես

Ֆուտզալ 08.09.2026 23:29

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 7-ից սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այս հավաքով մեր ընտրանին պատրաստվում է Մոլդովայի դեմ ընկերական խաղերին։ Հանդիպումները կկայանան սեպտեմբերի 15-ին և 17-ին Մոլդովայում։

 

«Կարծում եմ՝ Մոլդովան այնպիսի մրցակից է, որը կօգնի մեզ պատրաստվել Աշխարհի առաջնության որակավորման հիմնական փուլին։ Ունենք նորեկներ։ Երկար ժամանակ դիտել և վերլուծել ենք նրանց խաղերը։ Ի սկզբանե ավելի շատ ֆուտզալիստների էինք հրավիրել, բայց քանի որ առջևում ընկերական խաղեր են, ակումբներն իրավունք ունեին նրանց բաց չթողնելու՝ իրենց պաշտոնական հանդիպումների պատճառով։ Ազգային հավաքականի վերջին հավաքից հետո երկար ժամանակ է անցել։ Որոշ խաղացողներ փոխել են ակումբները, ոմանք դեռ թիմ չունեն։ Այդ պատճառով այս ընկերական հանդիպումները կօգնեն մեզ վերականգնել խաղային սկզբունքներն ու որակները, ձեռք բերել անհրաժեշտ մարզավիճակ և պատրաստվել Հունգարիայի դեմ առաջին պաշտոնական խաղին», - ասել է Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆերնանդեսը։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ