
«Արարատ-Արմենիան»` Հայաստանի գավաթակիր
Մայիսի 12-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Հայաստանի գավաթի 2023/24 խաղարկության եզրափակիչ «Արարատ-Արմենիա»-«Ուրարտու» հանդիպումը:
Հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին բացեց «Ուրարտուն», գոլի հեղինակ դարձավ Միքայել Միրզոյանը: Րոպեներ անց՝ հանդիպման 37-րդ րոպեին, Ալեքսիս Ռոդրիգեսը վերականգնեց հաշվի հավասարությունը: Թիմերն ընդմիջման գնացին 1-1 հաշվով:
Երկրորդ խաղակեսն անցավ թեժ, սակայն գոլազուրկ պայքարում՝ հանդիպումը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ:
Լրացուցիչ ժամանակում ևս գոլեր չգրանցվեցին, և հանդիպման ելքը վճռվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում, որտեղ ավելի դիպուկ էին «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները՝ 5:3:
Այսպիսով, «Արարատ-Արմենիան» նվաճեց իր առաջին գավաթը:
Խաղի մանրամասները՝ այստեղ: