Ազգերի լիգա․ Հայաստանի ազգային հավաքականը զիջեց Չեռնոգորիային
Ազգային հավաքական
28.09.2026 22:36
Ազգերի լիգայի C2 խմբի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց Չեռնոգորիային:
«Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում Եղիշե Մելիքյանի թիմից աչքի ընկան Արթուր Սերոբյանը և Էդուարդ Սպերցյանը: Մրցակցից պատասխանեցին Նիկոլա Կրստովիչն ու Ալեքսա Լատկովիչը։ Ինքնագոլի հեղինակ դարձավ Էրիկ Փիլոյանը։
C2 խմբի իր երրորդ հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 2-ին՝ հյուրընկալվելով Կիպրոսին:
Ազգերի լիգա, С2 խումբ, Տուր 2
Հայաստան - Չեռնոգորիա՝ 2։3
Մարզադաշտ՝ Վ․Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար՝ Խոսե Լուիս Մոնտերո Մունուերա
Գոլեր՝ Արթուր Սերոբյան 34', Էդուարդ Սպերցյան 65' - Էրիկ Փիլոյան 20', (ԻԳ) Նիկոլա Կրստովիչ 38', Ալեկսա Լատկովիչ 89'