
ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակ. Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է դիրքերը
Ազգային հավաքական
20.07.2023 16:25
Հուլիսի 20-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է դիրքերը և գտնվում է է 90-րդ հորիզոնականում։
Լավագույն տասնյակում փոփոխություններ չեն եղել: Աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
1․ Արգենտինա 1843.73
2․ Ֆրանսիա 1843.54
3․ Բրազիլիա 1828.27
4․ Անգլիա 1797.39
5․ Բելգիա 1788.55
6․ Խորվաթիա 1742.55
7․ Նիդերլանդներ 1731.23
8․ Իտալիա 1726.58
9․ Պորտուգալիա 1718.25
10․ Իսպանիա 1703.45
35. Ուելս 1506.04
41. Թուրքիա 1484.47
90. Հայաստան 1252.6
134. Լատվիա 1096.19