
Հաստատվել է Կոսովո-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը
Ազգային հավաքական
04.06.2025 22:48
Կոսովո-Հայաստան ընկերական հանդիպումը կսպասարկի ալբանական մրցավարական անձնակազմը։
Հանդիպման մրցավար է նշանակվել Յուջին Ջայան, մրցավարի օգնականներ՝ Ջուլիո Մանին և Մարյուս Սոսեն: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Ֆլորիան Լատան:
Կոսովո-Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա հունիսի 6-ին՝ ժամը 21։00-ին (Երևանի ժամանակով) Պրիշտինայի «Ֆադիլ Վոկրի» մարզադաշտում: