Գլխավոր >> Նորություններ >> Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խումբ․ «Երևանը» տոնեց 3-րդ անընդմեջ հաղթանակը

Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խումբ․ «Երևանը» տոնեց 3-րդ անընդմեջ հաղթանակը

Ֆուտզալ 02.11.2026 11:34

Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրում «Երևանը» խոշոր՝ 17։1 հաշվով գերազանցեց «ՊրոԴեվին»՝ տոնելով 3-րդ անընդմեջ հաղթանակը։

Հեթ-տրիքի հեղինակ դարձան Աղասի Եղիազարյանը, Արթուր Պատատյանը, Էրիկ Հովսեփյանը, Վրեժ Չիլոյանն ու Նարեկ Մելիքյանը։

Դուբլով աչքի ընկավ Կարեն Մուրադյանը։ Խաչատուր Միքայելյանի թիմը 100 տոկոսանոց ցուցանիշով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Օրվա մյուսում խաղերում «Աթլետիկ Երևանը» Արեգ Զատիկյանի 3 գոլի շնորհիվ 3։2 հաշվով առավելության հասավ «Լոռի Յունայթեդի» նկատմամբ, իսկ «Թիմ Ագրոն» 12։7 հաշվով պարտության մատնեց «Վանին»։

3-րդ տուրում տեղի կունենա ևս մեկ հանդիպում՝ գործող չեմպիոն «Յունիսպորտը» նոյեմբերի 3-ին կհանդիպի «Ալաշկերտին»։

Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խումբ, Տուր 3

Աթլետիկ Երևան» - «Լոռի Յունայթեդ»՝ 3։2
Խաղի արձանագրությունը

«Երևան» - «ՊրոԴեվ»՝ 17։1
Խաղի արձանագրությունը

«Վան» - «Թիմ Ագրո»՝ 7։12
 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ