6 ակումբ ստացավ 2026/2027թթ մրցաշրջանում ՀՀ Առաջին խմբում խաղալու իրավունք
Արտոնագրման համակարգ
29.05.2026 18:11
Մայիսի 29-ին տեղի ունեցավ ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի նիստը։ Քննարկվեց Առաջին խմբի ակումբների արտոնագրման հարցը։
Կոմիտեն քննեց Առաջին խմբի արտոնագրի համար դիմած 6 ակումբի՝ «Բենտոնիտ ՖԱ» ՀԿ-ի, «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ի, «Հայք ՖԱ» ՍԱ ՀԿ-ի, «ՍԱ Միկա» ՀԿ-ի, «Օլիմպիա ՖԱ» ՀԿ-ի և «Արարատի Արաքս ՖԱ» ՀԿ-ի փաստաթղթերը։ Բոլոր ակումբները միաձայն ստացան Առաջին խմբի արտոնագիր, որը նրանց իրավունք կընձեռեի մասնակցելու 2026/2027թթ մրցաշրջանի Առաջին խմբի առաջնությանը:
2026/2027թթ մրցաշրջանի Առաջին խմբի առաջնությանը կմասնակցի նաև «Անդրանիկ ՖԱ» ՀԿ-ն՝ համաձայն ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման կանոնակարգի (2026թ խմբագրություն) հոդված13.05 -ի։