Գլխավոր >> Նորություններ >> Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի 2022 թ. լավագույն մարզիչ

Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի 2022 թ. լավագույն մարզիչ

26.12.2022 14:30

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2022թ․ լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։ 

Հայաստանի 2022թ․ լավագույն մարզիչ է ճանաչվել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, ով հավաքել է 94 միավոր:

Երկրորդ հորիզոնականում 57 միավորով Վահե Գևորգյանն է, ում գլխավորությամբ «Նորավանքը» 2022 թ. նվաճեց Հայաստանի գավաթը:

 31 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն:

Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ