
Հայաստանի գավաթ. «Ուրարտուն» խոշոր հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին
Հայաստանի Գավաթ
03.10.2024 20:15
Հայաստանի գավաթի խաղարկությունում հոկտեմբերի 3-ին կայացավ 1/8 եզրափակչի վերջին հանդիպումը: Քառորդ եզրափակչի վերջին ուղեգիրը վիճարկեցին ԲԿՄԱ-ն և «Ուրարտուն»:
«Ուրարտուի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Էդգար Մովսեսյանը, մեկական անդամ աչքի ընկան Անտոն Կիլինը և Լեոն Սաբուան:
ԲԿՄԱ - «Ուրարտու»՝ 0:4 (0:2)
Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր
Մրցավար՝ Աշոտ Հարությունյան
Գոլերը՝ Էդգար Մովսեսյան, 7, 50, Անտոն Կիլին, 27, Լեոն Սաբուա, 67
Խաղի արձանագրությունը