
Հաստատվել են Հայաստանի գավաթի «Նոա»-«Ալաշկերտ» հանդիպման մրցավարն ու պատվիրակը
Հայաստանի Գավաթ
18.02.2025 16:38
Փետրվարի 19-ին կկայանա Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչից հետաձգված «Նոա»-«Ալաշկերտ» հանդիպումը։
Հանդիպումը սպասարկող մրցավար է նշանակվել Վարդան Մանուկյանը, ՀՖՖ պատվիրակ՝ Արամ Առաքելյանը:
Հիշեցնենք, որ «Նոա»-«Ալաշկերտ» հանդիպումը տեղի կունենա Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 16:00-ին: