
Մ-15 Զարգացման մրցաշար. Հայաստանի հավաքականը զիջեց Ուզբեկստանի ընտրանուն
Մայիսի 8-ին Հայաստանում մեկնարկեց Մ-15 Զարգացման մրցաշարը, որին մասնակցում են Հայաստանի, Ուզբեկստանի, Վրաստանի և Լատվիայի ընտրանիները: Հայաստանի հավաքականն առաջին հանդիպումն անցկացրեց Ուզբեկստանի ընտրանու դեմ և զիջեց մրցակցին 1:2 հաշվով: Մեր ընտրանու կազմում գոլի հեղինակ դարձավ Ռոման Ավակյանը:
Հայաստան Մ-15 – Ուզբեկստան Մ-15՝ 1:2 (1:1)
ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Տիրան Երիցյան
Գոլերը՝ Ռոման Ավակյան, 23 (Հայաստան), Էմանուել Էմոնկպայրե, 27, Դոնիյորբեկ Ուկտամով, 58 (Ուզբեկստան)
Հայաստան
1. Սարգիս Պէրպէրյան (ա), 5. Ռոբերտ Հովակիմյան (17. Արտյոմ Հարտենյան, 63), 14. Էմիլ Մելիքսեթյան (6. Հովհաննես Հակոբյան, 63), 2. Քոլլին Մուլինս, 4. Էդգար Պետրոսյան, 10. Էրիկ Վուվունիկյան (16. Գագիկ Գրիգորյան, 63), 19. Գրիգոր Հարությունյան (13. Սարո Հովհաննիսյան, 46), 7. Սամվել Բեգլարյան ( 8. Բենիամին Բեգլարյան, 46), 9. Խաչատուր Գևորգյան ( 11. Նարեկ Խաչատրյան, 56), 20. Սամվել Պետրոսյան (15. Ալբերտ Սարգսյան, 70), 18. Ռոման Ավակյան (3. Գոռ Մկրտչյան, 70)
Պահեստային՝ 12. Գևորգ Ղազարյան
Գլխավոր մարզիչ՝ Տիրան Ղազարյան
Ուզբեկստան
12. Ազիզբեկ Բերդիև, 2. Շեհրոժբեկ Օդիլով (6. Սիդիկ Տիլոև, 34), 3. Խոժիագբար Զուլֆիկորով, 4. Ազիզիլո Երկինջոնով (ա), 17. Աբուբակար Մամատով (5. Յուսոֆբեկ Մահմուդջոնով, 68), 13. Խասան Ուրալով (20. Ուլուգբեկ Խարուլաև, 75), 14. Աբդուլազիզ Շուկուրով (8. Ուսմոն Շուխրատիլաև, 46), 18. Յահյուբեկ Նասրուլոև, 7. Դոնիյորբեկ Ուկտամով, 9. Էմանուել Էմոնկպայրե (15. Բեհրուզբեկ Սամատով, 56), 10. Ռուզիմուրոդջան Ռուզիմորոդով (23. Շուհջախոն Մախամադջանով, 68)
Պահեստայիններ՝ 16. Կուվոնչբեկ Խաիթմուրոդով, 11. Ֆայեզբեկ Աչիլով, 19. Դիորբեկ Ուսկամբոև
Գլխավոր մարզիչ՝ Այդեր Կուրբաև
Օրվա մյուս խաղում ուժերը չափեցին Վրաստանի և Լատվիայի Մ-15 հավաքականները: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ էին վրացիները: