Գլխավոր >> Նորություններ >> «Ուրարտու-աղջիկները» ուժեղ էր «Նոա-աղջիկներից»

«Ուրարտու-աղջիկները» ուժեղ էր «Նոա-աղջիկներից»

Շարունակվում է կանանց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը։ 2-րդ տուրի մեկնարկային մրցավեճում խոշոր հաշվով հաղթեց «Ուրարտու-աղջիկները»։ 

Անդրանիկ Հովհաննիսյանի թիմը տանը 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Նոա-աղջիկների» դարպասը։ Հեթ-տրիքի հեղինակ դարձավ Միլենա Սայադյանը։ 

Սա «Ուրարտու-աղջիկների» առաջին խաղն էր 2026-27 մրցաշրջանում, քանի որ առաջին տուրի «Լեռնային Արցախ-աղջիկների» դեմ նախատեսված հանդիպումը հետաձգվել էր։ 

2-րդ տուրում տեղի կունենա ևս մեկ մրցավեճ՝ սեպտեմբերի 3-ին «Լեռնային Արցախ-աղջիկները» կընդունի գործող չեմպիոն «Փյունիկ-աղջիկներին»։ 

Կանանց Հայաստանի Բարձրագույն խումբ, Տուր 2

«
Ուրարտու-աղջիկներ» - «Նոա-աղջիկներ»՝ 3։0
Խաղի արձանագրությունը  

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ