Կանանց Հայաստանի Բարձրագույն խումբ․ «Փյունիկ-աղջիկները» մեկնարկեց վստահ հաղթանակով
Կանանց Ֆուտբոլ
27.08.2026 21:12
Մեկնարկեց կանանց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2026-27 մրցաշրջանը։ Մեկնարկային տուրում գործող չեմպիոն «Փյունիկ-աղջիկները» 6 անպատասխան գնդակ ուղարկեց նորեկի՝ «Նոա-աղջիկների» դարպասը։
Դուբլի հեղինակ դարձան Լուիզա Ղազարյանն ու Ռոզալինա Երիցյանը։ Մեկական անգամ էլ աչքի ընկան Աստղիկ Ավանեսյանն ու Վերոնիկա Ասատրյանը։
Հաջորդ տուրում Մանուկ Սարգսյանի գլխավորած թիմը մրցակցի հարկի տակ կհանդիպի «Լեռնային Արցախ-աղջիկներին», «Նոա-աղջիկները»՝ «Ուրարտու-աղջիկներին»։
Կանանց Հայաստանի Բարձրագույն խումբ, Տուր 1
«Փյունիկ-աղջիկներ» - «Նոա-աղջիկներ»՝ 6։0
Մրցավար՝ Յանա Հարությունյան
Մարզադաշտ՝ Փյունիկ մ/դպ
Խաղի արձանագրությունը