Հայաստանի Գավաթ․ «Լեռնային Արցախը» ու «Միկան» 1/8 եզրափակիչում են
Հայաստանի Գավաթի խաղարկության նախնական փուլում Առաջին խմբի առաջնության ներկայացուցիչ «Լեռնային Արցախը» 5 անպատասխան գնդակ ուղարկեց «ԷկոՎիլի» դարպասը։
Դուբլի հեղինակ դարձավ Վուտհլարհի Ուիզդոմ Բալոյին։ Մեկական գոլ էլ խփեցին Մուսա Մալամ Մոհամեդը, Լևոն Աղեկյանն ու Սուրեն Հարությունյանը։ Հաղթանակի շնորհիվ Զաուր Արամյանի թիմը դուրս եկավ 1/8 եզրափակիչ։
Դրամատիկ պայքարում հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց նաև «Միկան»։ Բենտոնիտի դեմ խաղի հիմնական ժամանակն ավարտվեց գոլառատ ոչ-ոքիով՝ 2։2։
Լրացուցիչ ժամանակում թիմերը փոխանակվեցին մեկական գնդակով։ Հեխաղյա հարվածաշարում դիպուկ էին երևանյան ակումբի ֆուտբոլիստները՝ 4։3։
Հայաստանի Գավաթի 1/8 եզրափակիչի վերջին մասնակիցը հայտնի կդառնա օգոստոսի 27-ին։
Հայաստանի Գավաթ, Նախնական փուլ
«Լեռնային Արցախ» - «ԷկոՎիլ»՝ 5։0
Մրցավար՝ Նարեկ Հակոբյան
Մարզադաշտ՝ Չարենցավան Քաղաքային
Գոլերը՝ Մուսա Մալամ Մոհամեդ 2, Վուտհլարհի Ուիզդոմ Բալոյի 15, 66, Լևոն Աղեկյան 85, Սուրեն Հարությունյան 87
Խաղի արձանագրությունը
Հայաստանի Գավաթ, Նախնական փուլ
«Միկա» - «Բենտոնիտ»՝ 3։3
Մրցավար՝ Յուրա Մահտեսյան
Մարզադաշտ՝ Երևան ՄԶՀՀԿ մ/դաշտ
Գոլերը՝ Աբդերահման Մեկուի 9, Հովհաննես Հովսեփյան 25, Ալեքսեյս Վալպետերս 39, Ախմեդ Ջինդոյան 93, Արման Սաղաթելյան 115, Սամվել Մանուկյան 90+4 (11մ)
Խաղի արձանագրությունը