«Յունիսպորտը» տոնեց 2-րդ անընդմեջ հաղթանակը ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլում
Ֆուտզալ
27.08.2026 22:19
Երևանում շարունակվում է ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի E խմբի հանդիպումները։ 2-րդ տուրում Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Յունիսպորտը» 14։1 հաշվով ջախջախեց իսլանդական «Ռեյկյավիկին»։ Սա մեր թիմի 2-րդ անընդմեջ հաղթանակն էր։
Երևանյան ակումբի կազմում հեթ-տրիքի հեղինակ դարձավ Ռենատո Ռամբան։ Դուբլերով աչքի ընկան Գարեգին Մաշումյանն ու Համլետ Մանուկյանը։ Մեկական անգամ աչքի ընկան Միհրան Դերմենջյանը, Ռաֆիկ Մելիքյանը, Պուտրուս Վասիլևը, Նարեկ Գալստայնը, Արթուր Մելքոնյանն ու Սարգիս Մարգարյանը։
Սեփական դարպասն էլ գրավեց հյուրերից Ռոնալդ Օլգունը։ 3-րդ տուրում Ալեքսանդր Դիբրիվնիի թիմը օգոստոսի 29-ին կմրցի գերմանական Վեյլիմդորֆի» հետ: