Գլխավոր >> Նորություններ >> «Ուրարտու-աղջիկները» 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Լեռնային Արցախ-աղջիկների» դարպասը

«Ուրարտու-աղջիկները» 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Լեռնային Արցախ-աղջիկների» դարպասը

Շարունակվում է կանանց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը։ 3-րդ տուրում առաջատար «Ուրարտու-աղջիկները» 3։0 հաշվով հաղթեց «Լեռնային Արցախ-աղջիկներին»։

37-րդ րոպեին հաշիվը բացեց Ռուզաննա Ինջյանը։ Նա գոլ է խփում 2-րդ անընդմեջ մրցավեճում։ 58-րդ րոպեին Լուսինե Կոստանյանը մեծացրեց տանտերերի առավելությունը։

Վերջնական հաշիվն ամրագրեց Միլենա Սայադյանը։ 20-ամյա ֆուտբոլիստը գրանցեց 4-րդ գոլն ընթացիկ մրցաշրջանում։ 

Համլետ Հարությունյանի գլխավորած թիմը 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Կանանց Հայաստանի Բարձրագույն խումբ, Տուր 4
«Ուրարտու-աղջիկներ» - «Լեռնային Արցախ-աղջիկներ»՝ 3։0
Խաղի արձանագրությունը
 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ