UEFA Regions' Cup, որակավորման միջանկյալ փուլ․ «Կիլիկիան» սկսեց պայքարը
Սիրողական լիգա
02.09.2026 15:37
Հայաստանի ներկայացուցիչ «Կիլիկիան» սկսեց պայքարը UEFA Regions' Cup-ի որակավորման միջանկյալ փուլում։
Մեր թիմն առաջին խմբի առաջին տուրում հանդիպեց Բոսնիա և Հերցեգովինայից «Զենիցա-Դոբոյին» ու պարտվեց 0։8 հաշվով։
2-րդ տուրում «Կիլիկիան» կմրցի Հարավային Ուելսի տարածաշրջանային թիմի հետ։ Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 14։00-ին։