
Հաստատվել է Fastex Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
Հայաստանի Գավաթ
12.05.2023 15:03
Մայիսի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Fastex Հայաստանի գավաթի 2023 թ. խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որտեղ կմրցեն «Շիրակը» և «Ուրարտուն»:
Հանդիպումը կսպասարկի լատվիական մրցավարական անձնակազմը: Հանդիպման մրցավար է նշանակվել Անդրիս Տրեյմանիսը, նրան կօգնեն Հարալդս Գուդերմանիսը և Ալեկսեյս Սպասյոնիկովսը: Խաղի չորորդ պաշտոնյան է Հենրիկ Նալբանդյանը: VAR-ի մրցավար է նշանակվել Զավեն Հովհաննիսյանը, VAR-ի մրցավարի օգնական` Մեսրոպ Ղազարյանը: Հանդիպման տեսուչը Սլավիկ Ղազարյանն է, պատվիրակը՝ Առնո Սարգսյանը: