Գլխավոր >> Նորություններ >> Հայաստանի գավաթի 1/4 եզրափակչի վիճակահանությունը՝ հունվարի 17-ին

Հայաստանի գավաթի 1/4 եզրափակչի վիճակահանությունը՝ հունվարի 17-ին

Հունվարի 17-ին՝ ժամը 20:00-ին, կկայանա Հայատանի գավաթի 1/4 եզրափակչի վիճակահանությունը: Այն կհեռարձակվի Fast TV-ի ուղիղ եթերում:

Հայաստանի գավաթի 1/4 եզրափակչին մասնակցելու են 8 թիմեր՝ Հայաստանի գործող չեմպիոն Փյունիկը, Հայաստանի գործող գավաթակիր Արարատ-Արմենիան, 1/8 եզրափակչի հաղթողներ Ուրարտուն, Վեստ Արմենիան, Գանձասարը, Վանը , Լեռնային Արցախը և 1/8 եզրափակչից հետաձգված Նոա – Ալաշկերտ խաղի հաղթողը: Այս հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում։

1/4 և 1/2 եզրափակիչ փուլերում թիմերը միմյանց հետ մրցում են երկուական անգամ՝ սեփական և մրցակցի հարկի տակ, իսկ եզրափակիչ հանդիպումը անցկացվում է մեկ խաղով։ Զույգերում առաջին խաղի դաշտի տեր կհամարվի այն թիմը, որի անունն առաջինը դուրս կգա վիճակահանության արդյունքում։

1/4 եզրափակչի առաջին խաղերը կկայանան մարտի 4-ից 6-ը, իսկ պատասխան խաղերը ՝ ապրիլի 1-ից 3-ը։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ