Գլխավոր >> Նորություններ >> Հայաստանը կրկին կմասնակցի Unity EURO Cup-ին

Հայաստանը կրկին կմասնակցի Unity EURO Cup-ին

ՀՖՖ-ն և ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը հայտարարում են փախստականի կարգավիճակ ունեցող սիրողական ֆուտբոլիստների թիմի ձևավորման մեկնարկի մասին, որը հոկտեմբերին մասնակցելու է Unity EURO Cup 2025 միջազգային մրցաշարին։ Վերջինս UEFA-ի ու UNHCR-ի համատեղ նախաձեռնությունն է, որը նպատակ ունի օգնելու փախստականների ինտեգրմանը։

Թիմում կարող են խաղալ թե՛ տղաները, թե՛ աղջիկները։ Հայտեր կարող է ներկայացնել յուրաքանչյուր ոք, ով բավարարում է հետեւյալ պայմաններին՝

- 18-40 տարեկան է.

- զբաղվել է ֆուտբոլով.

- ունի փախստականի կարգավիճակ ու դա հաստատող փաստաթուղթ.

- ունի մշտական բնակություն Հայաստանի Հանրապետությունում.

- ունի ճամփորդական փաստաթուղթ.

- պատրաստ է հատկացնել շաբաթական երկու օր երկուական ժամ՝ ֆուտբոլային պարապմունքների մասնակցելու համար.

- պատրաստ է ս. թ. հոկտեմբերին երեք օրով մեկնել Նիդերլանդներ։

Եթե այս առաջարկը Ձեզ հետաքրքրեց, խնդրում ենք մինչև ս․թ հունիսի 9-ը լրացնել մասնակցության հայտը հետևյալ հղումներից մեկով՝

https://forms.gle/LQ4NZLVHTN5HzVG86 (հայերեն)

https://forms.gle/bXV84G8Z3WjwznL47 (անգլերեն) 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ