
Մարզվելու հնարավորություն աուտիզմ ունեցող երեխաների համար
Մասսայական ֆուտբոլ
01.12.2023 15:25
Հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար ֆուտբոլով զբաղվելն այլևս երազանք չէ:
ՀՖՖ-ն անվճար մարզվելու հնարավորություն է ընձեռում հաշմանդամություն ունեցող (աուտիզմ, դաունի սինդրոմ, մանկական ուղեղային կաթված և այլն) երեխաներին և դեռահասներին՝ սկսած 9 տարեկանից: Մարզումներն անցկացվելու են մարզչի և հոգեբանի անմիջական վերահսկողությամբ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո:
Մանրամասների համար զանգահարել 098020822 հեռախոսահամարով: