Գլխավոր >> Նորություններ >> Ռուբեն Նազարեթյանը՝ Ֆուտզալի Հայաստանի 2024 թ․ լավագույն մարզիչ

Ռուբեն Նազարեթյանը՝ Ֆուտզալի Հայաստանի 2024 թ․ լավագույն մարզիչ

Ֆուտզալ 27.12.2024 14:30

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Ֆուտզալի Հայաստանի 2024 թ․ լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։ 

Հավաքելով 58 միավոր՝ Ֆուտզալի Հայաստանի 2024թ․ լավագույն մարզիչ է ճանաչվել ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը:

Երկրորդ հորիզոնականում է Հայաստանի գործող չեմպիոն «Երևան ՖԱ»-ի գլխավոր մարզիչ Խաչատուր Միքայելյանը (29 միավոր)։

20 միավորով երրորդ հորիզոնականն է զբաղեցրել «Յունիսպորտի» գլխավոր մարզիչ Նիկիտա Կրիկունը:

Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ