Գլխավոր >> Նորություններ >> Հայաստանում անցկացվեց CAFÉ Week of Action միջոցառումը

Հայաստանում անցկացվեց CAFÉ Week of Action միջոցառումը

ՀՖՖ 21.03.2023 12:06

Մարտի 11-19-ը կայացավ CAFÉ - Centre for Access to Football in Europe-ի կողմից անցկացվող ամենամյա համաեվրոպական CAFÉ Week of Action միջոցառումը, որին յուրաքանչյուր տարի մասնակցում է նաև Հայաստանը:

Համաեվրոպական այս միջոցառումների նպատակն է ֆուտբոլը հասանելի ու իրական տոն դարձնել հաշմանդամություն ունեցող երկրպագուների համար:

Միջոցառմանը, որն անցկացվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո, մասնակցում են Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող թիմերը՝ կազմակերպելով տարբեր միջոցառումներ:

Այս տարի CAFÉ Week of Action-ին մասնակցել են ԲԿՄԱ, «Նոա», «Վան» ակումբները՝ հյուրընկալելով հաշմանդամություն ունեցող 30 երկրպագուների: Նշված ակումբներից ընտրվեցին այս տարվա CAFÉ-ի դեսպանները՝ Արման Ներսեսյանը (ԲԿՄԱ), Էդգար  Մովսեսյանը (Վան) և Երջանիկ Ղուբասարյանը (Նոա):

Միջոցառմանն ինքնաբուխ կերպով միացան նաև «Ալաշկերտ», «Ուրարտու», «Արարատ», «Շիրակ» ֆուտբոլային ակումբները:

Հիշեցնենք, որ 2021թ. «Նոա» ակումբի հետ անցկացված CAFÉ Week of Action-ի մասին պատմող տեսանյութը հաղթող է ճանաչվել CAFÉ-ի կողմից անցկացվող տարեվերջյան մրցույթում:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ