Գլխավոր >> Նորություններ >> ՀՖՖ-ն հայտարարում է ՈՒԵՖԱ մարզչական A կարգի արտոնագրի դասընթացի ընդունելություն

ՀՖՖ-ն հայտարարում է ՈՒԵՖԱ մարզչական A կարգի արտոնագրի դասընթացի ընդունելություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՈՒԵՖԱ/ՀՖՖ մարզչական A կարգի արտոնագրի դասընթացի ընդունելության մեկնարկը: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ծանոթանալ կազմակերպման և վարման ընթացակարգերին և մինչև ս․թ․ փետրվարի 20-ը ներառյալ լրացնել դիմում-հայտը` անցնելով հետևյալ հղումով:

ՈՒԵՖԱ/ՀՖՖ Մարզչական A կարգի արտոնագրի դասընթաց

Դասընթացը բաղկացած է լինելու 8 մոդուլից: Դասընթացի առաջին մոդուլը տեղի կունենա ս.թ. մարտի 11-ից 15-ը ներառյալ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

ՀՖՖ տեխնիկական տնօրինության որոշմամբ դասընթացին կարող են մասնակցել 20 ուսանող: Տեղերի սահմանափակ լինելու պատճառով տեխնիկական տնօրինությունը կատարելու է ընտրություն՝ հաշվի առնելով մի շարք չափորոշիչներ՝

1) դիմորդ-մարզչի աշխատանքային փորձը մանկապատանեկան թիմերում (տարիներ)
2) ինչ տարիքային խմբերի հետ է աշխատել կամ աշխատում
3) արդյոք ունի որպես գլխավոր մարզիչ աշխատելու փորձ 
4) և այլն 

Տեխնիկական տնօրինության որոշմամբ, որպես ամփոփիչ փուլ, անհրաժեշտության դեպքում կանցկացվի նաև անհատական հարցազրույց վերոնշյալ չափորոշիչներով ընտրված դիմորդ-մարզիչների հետ, ինչից հետո կկատարվի վերջնական ընտրություն։ 

ՈՒԵՖԱ/ՀՖՖ A կարգի արտոնագրի դասընթացի վարձավճարը կազմում է մեկ միլիոն դրամ (1․000.000 ՀՀ դրամ)` ներառյալ հարկերը և այլ պարտադիր վճարները։

Վճարումը կատարվելու է երկու մասով։

Ընտրված դիմորդ-մարզիչները պետք է վճարման առաջին մասը՝ հինգ հարյուր հազար դրամը (500․000 ՀՀ դրամ), կատարեն մինչև ս.թ. մարտի 1-ը ՝ժամը 18։00:

Վճարումը չկատարելու դեպքում դիմորդ-մարզիչը չի կարող մասնակցել դասընթացին:

Վճարման երկրորդ մասը պետք է կատարվի վեցերորդ մոդուլից առաջ (ժամկետների մասին կտեղեկացնենք մի փոքր ուշ)։  

Պահանջվող բոլոր փաստաթղթերի մասին տեղեկություն կարող եք գտնել դիմում-հայտում:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ