
Դմիտրի Գունկոն՝ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ 2022/2023 մրցաշրջանի լավագույն մարզիչ
ՀՖՖ
03.07.2023 12:00
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2022/2023 մրցաշրջանի լավագույն մարզիչ» անվանակարգում քվեարկության արդյունքները:
Հավաքելով 86 միավոր՝ Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2022/2023 մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դիտրի Գունկոն:
67 միավորով երկրորդ հորիզոնականում է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:
24 միավորով լավագույն եռյակը եզրափակել է «Ալաշկերտը» գլխավորող Վահե Գևորգյանը:
Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ: