Գլխավոր >> Նորություններ >> Էդուարդ Սպերցյանը՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ

Էդուարդ Սպերցյանը՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակի քվեարկության արդյունքները։

 

17 ձայնով հաղթող է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ 2025թ-ին 25-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականում խփել է 5 գոլ։ Ակումբային կարիերայում Սպերցյանն առաջին անգամ դարձել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն։ 
 

Քվեարկության արդյունքում 8 ձայն է ստացել «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
 

Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ