
«Վեստ Արմենիա» ՖԱ դիրքորոշումը ՀՖՖ կողմից ներկայացված առաջարկների վերաբերյալ
Շարունակում ենք ներկայացնել Fastex Պրեմիեր Լիգայի ակումբների դիրքորոշումները ՀՖՖ կողմից ներկայացված առաջարկների վերաբերյալ, որոնք վերաբերում էին Fastex Պրեմիեր Լիգայի ձևաչափին, ՀՀ-ում մարզված ֆուտբոլիստների հարցին, ԲԿՄԱ-ին, մրցավարությանը և այլն:
Ստորև «Վեստ Արմենիա» ՖԱ դիրքորոշումը
Վեստ Արմենիա Ֆուտբոլային ակումբը կողմ է, որպեսզի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունը կայանա 10 թիմով:
Վեստ Արմենիա Ֆուտբոլային ակումբը համաձայն է, որ ՀՊԼ առաջնության 10-րդ տեղը զբաղեցրած թիմը լքի ՀՊԼ-ն ԱԽ-ում, իսկ փոխարենը ԱԽ-ի չեմպիոնը իրավունք ստանա հանդես գալու ՀՊԼ-ում, իսկ ՀՊԼ-ում նախավերջին տեղը զբաղեցրած թիմը անցումային հանդիպում անցկացնի ԱԽ-ի երկրորդ տեղը զբաղեցրած թիմի դեմ:
Վեստ Արմենիա Ֆուտբոլային ակումբը առաջարկում է` ՀՊԼ-ում ՀՀ-ում մարզված կամ Հայաստանի ազգային տարբեր տարիքային հավաքականների անդամների քանակի սահմանափակումը մնա անփոփոխ: