Գլխավոր >> Նորություններ >> Կայացավ սեմինար-հանդիպում ՀՖՖ ակումբների արտոնագրման պատասխանատուների հետ

Կայացավ սեմինար-հանդիպում ՀՖՖ ակումբների արտոնագրման պատասխանատուների հետ

Հունվարի 20-ին ՀՖՖ գրասենյակում, կայացավ ՀՖՖ Արտոնագրման բաժնի կողմից կազմակերպված սեմինար-հանդիպում՝ «Ազգային», «ՈՒԵՖԱ»-ի և «ՈՒԵՖԱ»-ի Կանանց Չեմպիոնների լիգայի արտոնագրերի թեկնածու ակումբների արտոնագրման և ֆինանսական պատասխանատուների մասնակցությամբ: Սեմինարը վարում էր ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Վահան Բերակչյանը:

2022թ. դեկտեմբերի 27-ին հրապարակվեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի ամենամյա ծրագրային հայտարարությունը, որն ազդարարում է արտոնագրային մրցաշրջանի սկիզբը: «Ազգային» այն արտոնագրերը, որոնք կտրվեն ակումբներին մրցաշրջանի ընթացքում, հիմք են հանդիսանալու և մարզական որակավորում ձեռք բերելու պարագայում իրավունք են ընձեռելու նրանց մասնակցել Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2023/2024 թթ. առաջնությանը և ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին նույն մրցաշրջանի ընթացքում:

Արտոնագրային 2023/2024 թթ. մրցաշրջանին մասնակցության հայտ են ներկայացրել 11 ակումբներ, այդ թվում՝ Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Գանձասար ՖԱ» և «Վեստ Արմենիա»  ֆուտբոլային ակումբները:

Հատկանշական է, որ ՈՒԵՖԱ-ի Կանանց Չեմպիոնների Լիգայի արտոնագրի հայտ են ներկայացրել 2 ակումբներ։

Սեմինար-հանդիպման ընթացքում ակումբների ներկայացուցիչները ծանոթացան բոլոր այն փոփոխություններին, որոնք տեղի են ունեցել նախորդ մրցաշրջանի համեմատ՝ կապված արտոնագրման չափանիշների հետ: Հանդիպման ժամանակ ակումբների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ծանոթանալու այն պահանջներին, որոնք պետք է բավարարեն՝ մինչև մարտի 3-ը ներկայացնելով համապատասխան ոչ ֆինանսական փաստաթղթային փաթեթները: Այդ փաթեթների հիման վրա ս.թ. ապրիլի 3-ին ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեն կքննարկի թեկնածու ակումբներին «Ազգային» արտոնագրեր շնորհելու հարցը: «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրերի վերաբերյալ ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի նիստը տեղի կունենա ս.թ. մայիսի 2-ին: 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ