Գլխավոր >> Նորություններ >> Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի թարմացված վարկանիշային աղյուսակում

Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի թարմացված վարկանիշային աղյուսակում

Դեկտեմբերի 19-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը նախորդ ամսվա համեմատությամբ պահպանել է իր դիրքը և շարունակում է զբաղեցնել 100-րդ հորիզոնականը։

 

Արգենտինան կրկին առաջինն է։ Երկրորդ տեղում Ֆրանսիան է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Իսպանիայի հավաքականը։

 

Տասնյակն ունի հետևյալ տեսքը.

 

 

1. Արգենտինա - 1867.25 

2. Ֆրանսիա - 1859.78 

3. Իսպանիա - 1853.27 

4. Անգլիա - 1813.81 

5. Բրազիլիա - 1775.85 

6. Պորտուգալիա – 1756.12

7. Նիդերլանդներ - 1747.55 

8. Բելգիա - 1740.62

9. Իտալիա - 1731.51 

10. Գերմանիա - 1703.79

 

68. Վրաստան  - 1362.21

100. Հայաստան -  1219.15

 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ