«Ուրարտու-աղջիկները» հաղթեց «Փյունիկ-աղջիկներին»
Կանանց Ֆուտբոլ
10.09.2026 21:15
Կանանց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրում «Ուրարտու-աղջիկները» հյուրընկալվելիս 2։1 հաշվով հաղթեց գործող չեմպիոն «Փյունիկ-աղջիկներին»։
13-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Մարիամ Նիգոյանը։ Մինչև ընդմիջում տանտերերը Իզաբելլա Մանեհ Ներսեսյանի ջանքերով հավասարեցրին հաշիվը։
Խաղի հիմնական ժամանակի վերջին րոպեին «Ուրարտու-աղջիկներին» հաղթանակ պարգևեց Ռուզաննա Ինջյանը։ Սա 2025թ-ի ապրիլից ի վեր ներքին առաջնությունում «Փյունիկ-աղջիկների» առաջին պարտությունն էր։
3 տուրից հետո այս թիմերն ունենա 6-ական միավոր, սակայն «Ուրարտու-աղջիկները» 1 հանդիպում պակաս է անցկացրել։
Կանանց Հայաստանի Բարձրագույն խումբ, Տուր 3
«Փյունիկ-աղջիկներ» - «Ուրարտու-աղջիկներ»՝ 1։2
Խաղի արձանագրությունը