Գլխավոր >> Նորություններ >> «Լեռնային Արցախ-աղջիկները» ուժեղ էր «Նոա-աղջիկներից»

«Լեռնային Արցախ-աղջիկները» ուժեղ էր «Նոա-աղջիկներից»

Մեկնարկեց կանանց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրը։ «Լեռնային Արցախ-աղջիկները» մրցակցի հարկի տակ 3։2 հաշվով գերազանցեց «Նոա-աղջիկներին»՝ գրանցելով առաջին հաղթանակն ընթացիկ մրցաշրջանում։

Աչքի ընկան Անահիտ Կարախանյանը, Նազիլա Բահարին ու Սեյեդե Հանիյե Խոդապարաստին։ Տանտերեից դուբլի հեղինակ դարձավ Տաթևիկ Մովսեսյանը։

Տուրի մյուս մրցավեճում «Փյունիկ-աղջիկները» կընդունի «Ուրարտու-աղջիկներին»։

Կանանց Հայաստանի Բարձրագույն խումբ, Տուր 3
«Նոա-աղջիկներ» - «Լեռնային Արցախ-աղջիկներ»՝ 2։3
Խաղի արձանագրությունը

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ