Գլխավոր >> Նորություններ >> ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը ֆուտզալի Հայաստան-Պորտուգալիա հանդիպման համար

ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը ֆուտզալի Հայաստան-Պորտուգալիա հանդիպման համար

Ֆուտզալ 26.09.2023 11:27

ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը սկսում է հավատարմագրումը ՖԻՖԱ Ֆուտզալի Աշխարհի 2024 թվականի առաջնության որակավորման էլիտ ռաունդի Հայաստան-Պորտուգալիա հանդիպման համար։

Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 6-ին՝ ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել հանդիպմանը, պետք է մինչև հոկտեմբերի 4-ը՝ ժամը 18:00, [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից՝ նշելով զբաղվածության ոլորտը (լրագրող, ֆոտոթղթակից, օպերատոր), կցելով անձը հաստատող փաստաթղթի և լրագրողական հավատարմագրի սկանավորված տարբերակները, 3x4 չափի լուսանկար: Նշված վերջնաժամկետից դուրս կամ հավատարմագրման կարգի խախտումով ներկայացված դիմումները չեն դիտարկվելու:

Հավատարմագրման գործընթացի ավարտից հետո հավատարմագրված անձինք կստանան իրենց դիմումի հաստատման/մերժման և հավատարմագրման անցագրերը ստանալու մասին տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային նամակ:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ