Գլխավոր >> Նորություններ >> Ֆուտզալի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը

Ֆուտզալի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը

Ֆուտզալ 26.02.2023 11:00

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 26-ից մարտի 3-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։ Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Լուան Մյուլլեր Բարբոսա - «Պալմա Ֆուտզալ» (Իսպանիա)
Ալբերտ Աղաջանով - «Սիբ-Տրանզիտ» (Ռուսաստան)
Արթուր Մկրտչյան - «Երևան ՖԱ»
Վլադիմիր Սանոսյան - «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Ռոդրիգո Բարբոսա դո Պրադո - «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Արթուր Մելքոնյան - «Ուխտա» (Ռուսաստան)
Դենիս Նևեդրով - «Տյումեն» (Ռուսաստան)
Նիկիտա Խրոմիխ - «Տորպեդո» (Ռուսաստան)
Արսենի Պետրոսյան - «Նովայա Գեներացիա» (Ռուսաստան)
Գևորգ Մնացականյան - «Նովայա Գեներացիա» (Ռուսաստան)
Ժոաո Գիլյերմե Կարվալյո-«Գազպրոմ-Յուգրա» (Ռուսաստան)
Սարգիս Մարգարյան - «Ստալիցա» (Բելառուս)
Վիկտոր Սեիջի Մարտինս դե Սոուզա - «ԱԷԿ Աթենք» (Հունաստան)
Լուկաս Ռոզենսկի - «Այաթ» (Ղազախստան)
Գարեգին Մաշումյան - «Լեոսթանդքոյին»
Արթուր Պատատյան - «Երևան ՖԱ»
Ռաֆիկ Մելիքյան - «Երևան ՖԱ»

Մարտի 3-ին Երևանում կկայանա ՖԻՖԱ ֆուտզալի 2024թ․ Աշխարհի առաջնության որակավորման հիմնական փուլի Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը։

 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ