
Ֆուտզալի Բարձագույն խումբ. «Երևանը» հաղթեց եզրափակիչ առաջին խաղում
Ֆուտզալ
21.05.2025 21:59
Ֆուտզալի Բարձագույն խմբի փլեյ օֆֆ փուլի եզրափակիչ առաջին խաղում «Երևանը» հետխաղյա 6 մետրանոց հարվածաշարի արդյունքում պարտության մատնեց «Յունիսպորտին»։
Եզրափակիչ առաջին հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 3:3 հաշվով և հաղթողին որոշելու համար հարկ եղավ լրացուցիչ երկու խաղակեսերի։ Այստեղ էլ կողմերից ոչ ոք դիպուկ չգտնվեց և հաղթողին որոշելու համար կարիք եղավ հետխաղյա 6 մետրանոց հարվածաշարի, որտեղ 4:3 հաշվով հաղթեց «Երևանը»։
Եզրափակիչ երկրորդ հադիպումը կկայանա մայիսի 25-ին։
Ֆուտզալի Բարձրագույն խմբի փլեյ օֆֆ փուլի երրորդ տեղի համար առաջին խաղում Սիեվնը 5:2 հաշվով պարտության է մատնել Արաքս-ՖԱՖ-ին։ Պատասխան հանդիպումը նույնպես նախատեսված է մայիսի 25-ին։