
Ֆուտզալի Բարձրագույն Խումբ․ Տեղի ունեցան քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումները
Ֆուտզալ
07.04.2025 15:21
Ապրիլի 6-ին տեղի ունեցան ֆուտզալի Բարձրագույն խմբի առաջնության փլեյ-օֆֆի պատասխան հանդիպումները։ «Երևանը», «Յունիսպորտն» ու «Արաքս-ՖԱՖ-ը» հայտնվեցին Ֆուտզալի Բարձրագույն խմբի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչում։ «Էկովիլը» և «Սիեվնը» կպարզեն կիսաեզրափակիչի մասնակցին երրորդ խաղում: Խաղը տեղի կունենա ապրիլի 10-ին։
Ձևավորված առաջին կիսաեզրափակիչ զույգի՝ «Երևան» - «Արաքս-ՖԱՖ» առաջին հանդիպումը նախատեսված է ապրիլի 13-ին, պատասխանը՝ ապրիլի 20-ին։
Լոգիկոն - Երևան ՖԱ՝ 0-5
Թիմ Ագրո - Յունիսպորտ՝ 1-11
Էկովիլ ֆզ - ՖԱ Սիեվն` 1-4
Աթլետիկ Երևան - Արաքս-ՖԱՖ՝ 2-7