Գլխավոր >> Նորություններ >> Մեկնարկում է Վրաստան-Հայաստան հանդիպման հավատարմագրումը

Մեկնարկում է Վրաստան-Հայաստան հանդիպման հավատարմագրումը

ՀՖՖ Հաղորդակցության բաժինը սկսում է հավատարմագրումը ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆի Վրաստան-Հայաստան հանդիպման համար։

Հանդիպումը կկայանա մարտի 23-ին՝ ժամը 18:00-ին, Թբիլիսիի «Դինամո Արենայում»:

Հանդիպման նկատմամբ մեծ հետաքրքրությամբ և ՀՖՖ-ին Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից հատկացված լրագրողական տեղերի սահմանափակ քանակով պայմանավորված՝ խնդրում ենք յուրաքանչյուր լրատվամիջոցի հավատարմագրման նպատակով ներկայացնել ոչ ավել, քան 1 լրագրող/օպերատոր և 1 լուսանկարիչ:

ՀՖՖ-ն ապահովելու է մեդիայի ներկայացուցիչների որոշակի քանակի հավատարմագրումը հանդիպմանը, բայց ոչ ճանապարհածախսը և կեցությունը:

Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել հանդիպմանը, պետք է մինչև մարտի 14-ը՝ ժամը 18:00, [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից՝ նշելով զբաղվածության ոլորտը (լրագրող, ֆոտոթղթակից, օպերատոր), կցելով անձը հաստատող փաստաթղթի և լրագրողական հավատարմագրի սկանավորված տարբերակները, 3x4 չափի լուսանկար:

Նշված վերջնաժամկետից դուրս կամ հավատարմագրման կարգի խախտումով ներկայացված դիմումները չեն դիտարկվելու: Հավատարմագրման գործընթացի ավարտից հետո հավատարմագրված անձինք կստանան իրենց դիմումի հաստատման/մերժման և հավատարմագրման անցագրերը ստանալու մասին տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային նամակ:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ