Գլխավոր >> Նորություններ >> Հայաստանի ու Հունաստանի մինչև 17 տարեկանների հավաքականները հաղթողին չպարզեցին

Հայաստանի ու Հունաստանի մինչև 17 տարեկանների հավաքականները հաղթողին չպարզեցին

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն ընկերական խաղում ընդունեց Հունաստանի հասակակիցներին ու մարտական ոչ-ոքի գրանցեց՝ 2-2:

 

Ալեքսանդր Պետրոսյանի թիմից աչքի ընկան Մհեր Հարությունյանն ու Արմեն Ղազարյանը:

 

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 28-ին՝ ՈՒԵՖԱ 2025/26 Եվրոպայի Մ-17տ. առաջնության որակավորման առաջին փուլում կհանդիպի Հյուսիսային Իռլանդիային: Դրանից հետո մեր թիմը կմրցի Ֆինլանդիայի ու Կիպրոսի հետ:

 

Հայաստան Մ17-Հունաստան Մ17 ՝ 2-2

Մարզադաշտ՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի Ակադեմիա

Գոլերը՝ Սարաֆիանոս Պապասարաֆիանոս 20, 65, Մհեր Հարությունյան 35, Արմեն Ղազարյան 75

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ