Հայկ Կարապետյանը՝ «Սպարտա Պրահա»-«Լիվերպուլ» հանդիպման ՈւԵՖԱ-ի մեդիա պատվիրակ
ՀՖՖ
06.03.2024 12:00
ՈՒԵՖԱ-ում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացնող պատվիրակների թիվն ավելացել է ևս մեկով:
ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ մարտի 7-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայի «Լետնա» մարզադաշտում կայանալիք «Սպարտա Պրահա»-«Լիվերպուլ» հանդիպման ՈՒԵՖԱ-ի մեդիա պատվիրակ (UEFA Venue Media Manager) է նշանակվել ՀՖՖ Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ, ՀՖՖ մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը: