Գլխավոր >> Նորություններ >> Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը

Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը

ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 19-ից 25-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։


Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները․

Վարազդատ Հարոյան - «Անորտոսիս» (Կիպրոս)
Հովհաննես Համբարձումյան - «Անորտոսիս» (Կիպրոս)
Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)
Ժորդի Արարատ - «Ինդեպենդիենտե Մեդեյին» (Կոլումբիա)
Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Հրայր Մկոյան - «Արարատ»
Հակոբ Հակոբյան -«Արարատ-Արմենիա»
Ստյոպա Մկրտչյան - «Արարատ-Արմենիա»
Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»
Սերոբ Գալստյան - «Արարատ»

Համապատասխանաբար «Փյունիկը» և «Ուրարտուն» ներկայացնող Դավիթ Յուրչենկոն, Ստանիսլավ Բուչնևը, Արտակ Դաշյանը, Հովհաննես Հարությունյանը, Արսեն Բեգլարյանը, Ժիրայր Մարգարյանը և Սերգեյ Մկրտչյանը հավաքին կմիանան Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի՝ այսօր կայանալիք «Ուրարտու»-«Փյունիկ» հանդիպումից հետո։

Արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներից Խորեն Բայրամյանը և Էդուարդ Սպերցյանը հավաքին կմիանան այսօր, Անդրե Չալըշըրը, Լուկաս Սելարայանը և Էդգար Բաբայանը՝ սեպտեմբերի 20-ին:

Այսօր երեկոյան մեր թիմը կանցկացնի առաջին մարզումը:  

Սեպտեմբերի 24-ին Երևանում կայանալիք Հայաստան-Ուկրաինա հանդիպումից հետո մեր ընտրանին սեպտեմբերի 25-ին կմեկնի Իռլանդիա, որտեղ կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2022/2023 խաղարկության իր վերջին հանդիպումը։ Խաղը կկայանա սեպտեմբերի 27-ին։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ