ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների լիգայի «Ռակով» - «Համմարբի» հանդիպումը
ՀՖՖ
03.08.2026 15:00
Օգոստոսի 6-ին Լեհաստանում կկայանա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի «Ռակով» - «Համմարբի» հանդիպումը։
Այն կսպասարկի ՀՖՖ մրցավարական անձնակազմը։ Գլխավոր մրցավարը Հենրիկ Նալբանդյանն է, օգնականները՝ Մեսրոպ Ղազարյանն ու Արթուր Գդլյանը։ 4-րդ պաշտոնյան Յուրա Մահտեսյանն է: VAR-ի սենյակում կաշխատեն Վիլլի Դելաժոդը (Ֆրանսիա) և Արտեմ Գասպարյանը։