
Հայաստանի գավաթ. «Նոան» հաղթեց «Վանին»
Հայաստանի Գավաթ
16.04.2025 20:58
Ապրիլի 16-ին տեղի ունեցավ Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ փուլի երկրորդ` «Նոա» - «Վան» զույգի առաջին հանդիպումը:
«Նոան» յուրաքանչյուր խաղակեսում դարձավ մեկական գոլի հեղինակ՝ դիմակայության առաջին խաղում հաղթելով 2:0 հաշվով։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 30-ին Չարենցավանում։
Խաղի մանրամասները՝ ստորև.
«Նոա» - «Վան»՝ 2:0 (1:0)
Աբովյան, Վ. Թումասյանի անվ. մարզահամալիր
Մրցավար՝ Յուրա Մահտեսյան
Գոլերը՝ Այաս՝ 36, Ուլադ Օմար՝ 89
Խաղի արձանագրությունը