
Հայաստան Մ-16-Իսլանդիա Մ-16՝ 1:1
Ապրիլի 13-ին Մալթայի Պաոլա քաղաքի «Թոնի Բեցինա» մարզադաշտում կայացավ ՈւԵՖԱ Մ-16 Զարգացման մրցաշար 2023-ի առաջին մրցափուլի Հայաստան - Իսլանդիա հանդիպումը: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Ըստ մրցաշարի կանոնակարգի՝ նշանակվեցին հետխաղյա 11-մետրանոցներ, որոնց արդյունքում մեր ընտրանին զիջեց մրցակցին 1:4 հաշվով: 11-մետրանոց հարվածը մեր տղաներից դիպուկ իրացրեց միայն Դավիթ Հարությունյանը:
Այսպիսով, Հայաստանի Մ-16 հավաքականը վաստակեց 1 միավոր, իսկ Իսլանդիան՝ 2:
Հայաստան Մ-16 - Իսլանդիա Մ-16`1:1 (1:1) (1:4 11մ)
Պաոլա, «Թոնի Բեցինա» մարզադաշտ
Մրցավար` Ջո-Աննա Վասալո
Գոլերը՝ Արնարսոն, 22, Գալստյան, 29
Հայաստանի Մ-16 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով.
1. Արտյոմ Դավիդով, 3. Հենզել Բաղոյան, 4. Սերգեյ Հարությունյան, 5. Կարեն Հովակիմյան, 6. Վահե Կարապետյան (17. Լուկաս Եսայան, 63), 7. Գարի Գրիգորյան, 9. Արամե Մինասյան (ա) (20. Անտոնի Սարդարյան, 63), 10. Դավիթ Հարությունյան, 11. Ալեքս Գալստյան (8. Սեդրակ Մովսիսյան, 74), 14. Գագիկ Մելոյան (18. Արտակ Գալստյան, 79), 15. Արամ Ահարոնյան (2. Մայիս Խաչատրյան, 74)
Պահեստայիններ` 12. Վաչե Գաբրիելյան, 13. Դավիթ Հարությունյան, 16. Էրիկ Դավիդյան, 19. Խոսրով Ղազարյան
Գլխավոր մարզիչ` Արմեն Պետրոսյան
Խմբի մյուս խաղում միմյանց դեմ մրցեցին Մալթայի և Էստոնիայի Մ-16 հավաքականները: Խաղն ավարտվեց Էստոնիայի հաղթանակով՝ 2:0 հաշվով: