
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվեց Բոսնիա և Հերցեգովինային
ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ-17 առաջնության երկրորդ ռաունդի մինի-մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի Մ-17 հավաքականը խաղաց հյուրընկալող երկրի՝ Բոսնիա և Հերցեգովինայի Մ-17 ընտրանու դեմ և զիջեց մրցակցին 0:3 հաշվով:
Բոսնիա և Հերցեգովինա Մ-17 - Հայաստան Մ-17՝ 3:0 (0:0)
Բիելինա, «Ստանիշիչի» մարզադաշտ
Մրցավար՝ Մարտոն Ռուժ (Հունգարիա)
Գոլերը՝ Մահմեդովիչ, 57, Վրբան, 73, Դեկետ, 77
Բոսնիա և Հերցեգովինա
12. Հարիս Մույանիչ, 3. Իվան Ջելիչ (13. Ստեֆան Վիշեկրունա, 79), 4. Ադեմ Մուստաֆիչ (15. Դարիս Կելմենդի, 82), 5. Նիկշա Բլագոևիչ, 17. Լեոն Բոգովիչ (14. Էման Սուբաշիչ, 67), 6. Մելիս Դյեդովիչ, 10. Դանիլո Կարանովիչ (18. Բենջամին Կադիրիչ, 79), 7. Կենան Վրբան, 11. Անես Մեհմեդովիչ, 8. Մատեյ Դեկետ, 9. Դին Ռամիչ (2. Յովան Չուլում, 66)
Պահեստայիններ՝ 1. Տարիկ Բանյիչ, 20. Դարիո Արիֆովիչ, 19. Օրհան Վոլոդեր, 16. Բենջամին Զուլովիչ
Գլխավոր մարզիչ՝ Մուհամեդ Ջակմիչ
Հայաստան
16. Արթուր Պետրոսյան, 2. Համլետ Կարապետյան, 14. Դավիթ Դոխոյան (15. Շանթ Բեյբության, 79), 3. Արթուր Մովսեսյան (ա), 6. Հայկազ Եղիազարյան, 13. Աշոտ Ոսկանյան, 19. Ջանիկ Դավթյան (9. Մայքլ Ասիրյան, 58), 8. Մարտին Շահգելդյան (18. Սասուն Կարապետյան, 79), 10. Դավիթ Դավթյան, 22. Արսեն Առաքելյան (23. Արտյոմ Ալեքսանյան, 79), 11. Սարգիս Գասպարյան (7. Ալբերտ Գարեգինյան, 58)
Պահեստայիններ՝ 1. Նուբար Գիշյան, 12. Ռոման Խաչատրյան, 4. Հայկ Ղուկասյան, 5. Արմեն Սուքիասյան
Գլխավոր մարզիչ՝ Ռազմիկ Գրիգորյան