Գլխավոր >> Նորություններ >> Մեկնարկում է Հայաստան Մ-21 – Ռումինիա Մ-21 հանդիպման հավատարմագրումը

Մեկնարկում է Հայաստան Մ-21 – Ռումինիա Մ-21 հանդիպման հավատարմագրումը

ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը սկսում է հավատարմագրումը ՈՒԵՖԱ մինչև 21 տարեկանների Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Ռումինիա հանդիպման համար:

Հայաստան-Ռումինիա հանդիպումը կկայանա մարտի 26-ին՝ ժամը 15:00-ին, Արմավիրի Հակոբ Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում:

Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել հանդիպմանը, պետք է մինչև մարտի 20-ը՝ ժամը 18:00, [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից՝ նշելով զբաղվածության ոլորտը (լրագրող, ֆոտոթղթակից, օպերատոր), կցելով անձը հաստատող փաստաթղթի և լրագրողական հավատարմագրի սկանավորված տարբերակները, 3x4 չափի լուսանկար: Նշված վերջնաժամկետից դուրս կամ հավատարմագրման կարգի խախտումով ներկայացված դիմումները չեն դիտարկվելու:

Հավատարմագրման գործընթացի ավարտից հետո հավատարմագրված անձինք կստանան իրենց դիմումի հաստատման կամ մերժման և հավատարմագրման անցագրերը ստանալու մասին տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային նամակ:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ