
Հայաստանի Մ-21 հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ամռանը
Մ-21 հավաքական
10.02.2023 10:40
Եվրո-2025-ի որակավորման փուլին ընդառաջ՝ Հայաստանի Մ-21 հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի։ Մեր ընտրանու մրցակիցը կլինի Հյուսիսային Մակեդոնիայի Մ-21 հավաքականը։ Հանդիպումը կկայանա հունիսի 16-ին Հյուսիսային Մակեդոնիայում։