
ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» զիջեց «Սլովանին»
Եվրագավաթներ
28.10.2022 00:55
Հոկտեմբերի 27-ին Սլովակիայի Բրատիսլավա քաղաքում կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Սլովան» (Սլովակիա) - «Փյունիկ» հանդիպումը: Հայաստանի չեմպիոնը պարտվեց 1:2 հաշվով:
«Սլովան» - «Փյունիկ»՝ 2:1 (0:0)
Բրատիսլավա, Ազգային մարզադաշտ
Մրցավար՝ Մանուել Շյուտենգրուբեր (Ավստրիա)
Գոլերը՝ Կոչուկ, 64 (11մ), Կաշիա, 84, Ռամիրես, 85
«Փյունիկը» վերջին տուրում ուժերը կչափի շվեյցարական «Բազելի» հետ: Խաղը կկայանա նոյեմբերի 3-ին Երևանում: