
Կայացավ ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի վիճակահանությունը
Ազգային հավաքական
08.02.2024 21:30
Փետրվարի 8-ին Փարիզում կայացավ ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2024/25 թվականների
մրցաշարի վիճակահանությունը։
Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվեց C լիգայի C4 խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ֆարերյան կղզիների, Հյուսիսային Մակեդոնիայի և Լատվիայի հավաքականները։
Մրցաշարի խաղացանկը հայտնի կդառնա ավելի ուշ: