ՈՒԵՖԱ Կանանց ՉԼ. «Փյունիկ-աղջիկները» հաղթեց բուլղարական «Սոֆիային»
Կանանց Ֆուտբոլ
30.07.2025 15:30
«Փյունիկ-աղջիկներ» թիմը ՈՒԵՖԱ Կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի կիսաեզրափակիչում հուլիսի 30-ին Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ուժերը չափեց բուլղարական «Սոֆիայի» հետ և հաղթեց 1:0 հաշվով։ Մեր թիմի կազմում հանդիպման ավելացված ժամանակի առաջին րոպեին գոլի հեղինակ դարձավ Վերոնիկա Ասատրյանը:
Հաջորդ փուլում Հայաստանի չեմպիոնն ուժերը կչափի «Լյուբոտեն» (Հյուսիսային Մակեդոնիա) - «Ռունավիկ» (Ֆարերյան կղզիներ) զույգի հաղթողի հետ։
Եզրափակիչ հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին։